🔹 #Արաքս_նյուզ: Երեկ՝ հունվարի 11-ին, «Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզ»-ի պատվիրակությունը, ՀՀ դեսպանատնում, հանդիպել է նորանշանակ լիազոր և արտակարգ դեսպան դոկտ. պրոֆեսոր Արսեն Ավագյանին:

30

🔹 #Արաքս_նյուզ: Երեկ՝ հունվարի 11-ին, «Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզ»-ի պատվիրակությունը, ՀՀ դեսպանատնում, հանդիպել է նորանշանակ լիազոր և արտակարգ դեսպան դոկտ. պրոֆեսոր Արսեն Ավագյանին:


Շնորհավորելով պարոն դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, պատվիրակներ՝ գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը և իրավաբան, փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը, համոզմունք են հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-իրանական, ու նաև համայնք-հայրենիք հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան:

Զրուցակիցները, մտերմիկ մթնոլորտում, մտքեր են փոխանակել հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների կապակցությամբ:

Հիշեցնենք, ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան պրոֆեսոր Արսեն Ավագյանը 2021թ. վերջավորության է ստանձնել իր պաշտոնը, փոխարինելով նախորդին՝ Արտաշես Թումանյանին:

Արսեն Ավագյանն ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան:

1994 թվականից աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում:
Նա, մայրենի լեզվից բացի, տիրապետում է ռուսերեն, թուրքերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին:
#ایران #ارمنستان
telegram.me/araxnews
Միացեք մեզ